Սյունիքի մարզում՝ Տաթև-Կապան ավտոճանապարհին, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 4 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Նշվում է, որ վթարի հետևանքով վարորդներից Էդգար Բ․-ն և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Ըստ կայքի՝ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
