Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

Թրամփը հայտնել է, որ Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան։ ​ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ Մադուրոն և նրա կինը Նյու Յորք կհասնեն նավով և ուղղաթիռով։ Նա նաև հավելել է, որ ամուսիններին մեղադրանքներ են առաջադրվել.

«Նրանք բազմաթիվ մարդկանց են սպանել, այդ թվում՝ ամերիկացիների, ինչպես նաև մարդկանց իրենց իսկ երկրում», — ասել է Թրամփը։

​Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի հետագա ճակատագրի և երկրի կառավարման վերաբերյալ որոշումները կկայացնեն ԱՄՆ իշխանությունները.

​«Մենք չենք կարող ռիսկի դիմել՝ թույլ տալով մեկ ուրիշին կառավարել և պարզապես տիրանալ այն ամենին, ինչ նա [Մադուրոն] թողել է», — պարզաբանել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment