NYT․ Թրամփը առաջարկել էր Մադուրոյին կամավոր հեռանալ պաշտոնից

Քաղաքականություն 04.01.2026 | 19:11 The New York Times-ի տվյալներով՝ 2025 թ․ դեկտեմբերին Դոնալդ Թրամփը առաջարկել էր Նիկոլաս Մադուրոյին կամավոր հեռանալ պաշտոնից և մեկնել Թուրքիա։ Պարբերականի աղբյուրները նաև հայտնել են, որ ներխուժումից մեկ շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները որոշել էին, թե ով կարող է ընդունելի փոխարինող լինել Մադուրոյին․ դա Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսն էր։ Թերթի տեղեկություններով՝ միջնորդները … Read more

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Փոխնախագահ Ռոդրիգեսը պետության ղեկավար է նշանակվել Վենեսուելայի Գերագույն դատարանի կողմից՝ Նիկոլաս Մադուրոյի ամերիկացիների կողմից ձերբակալությունից և առևանգումից հետո։ Սահմանադրության համաձայն՝ նա լիազորություններ է ստացել Մադուրոյի հարկադիր բացակայության պատճառով։ Շաբաթ օրը Կարակասում` Ազգային պաշտպանության խորհրդի արտակարգ նիստում, որը հեռարձակվել է ուղիղ եթերով, Դելսի Ռոդրիգեսը հայտարարել … Read more

6 ավանդույթ, որոնցում արժեքները վեր են նվերներից

Եթե տոնական աղմուկը մոռացության է տվել Սուրբ Ծննդյան իրական իմաստը, այս ավանդույթները հիշեցնում են, որ տոնը կարող է լինել ոչ թե նյութական, այլ զգացմունքային ու համայնքային։ Radar Armenia-ն ընտրել և ներկայացնում է դրանք. Իսլանդիա – գրքեր և ընթերցում մոմի լույսի տակ  Դեկտեմբերի 24-ին ընտանիքները փոխանակում են գրքեր և երեկոն անցկացնում ընթերցելով՝ հաճախ տաք շոկոլադի կամ … Read more

Երևանում թալանել են Մայ «Թոյ ՍՊԸ»-ի տնօրենի բնակարանը

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Երևանում թալանել են «Մայ-Թոյ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի տունը։ Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։ Shamshyan.com-ը հայտնել … Read more

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի կառավարումը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն. Bloomberg

Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո Վենեսուելայի ամերիկյան կառավարման առանցքային վարչական դերը կստանձնի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մշտապես ակտիվորեն քննադատել է Վենեսուելայի առաջնորդին ու նախկին նախագահ Ուգո Չավեսին։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ Այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկյան հատուկ ջոկատայինները առևանգեցին ու Վենեսուելայից դուրս բերեցին Նիկոլաս Մադուրոյին ու նրա … Read more

Սոչիում 3-4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիի Լազարևսկոյե և Կենտրոնական շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ավազանում՝ Սոչիի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Լազարևսկոյե շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է չորս, Կենտրոնականում՝ հինգ մագնիտուդ, հայտնում է «Коммерсантъ»-ը։ Ըստ Պրոշունինի, Լազարևսկոյե շրջանի բնակիչները … Read more

Համատեղ նամակով դիմեք Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը. Վարդան Օսկանյանի առաջարկն ընդդիմությանը

Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է։ Դժվար է հավատալ, որ Փաշինյանը … Read more

Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապին փրկել հայ գերիներին․ National Catholic Register-ի անդրադարձը

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի․ Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ դեռևս բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար․ նշված է National Catholic Register թերթի հոդվածում։ … Read more

Հայտնի է, թե որ ակումբն է ցանկացել գնել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը

Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» լրջորեն հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport-Express-ը, փոխանցում է armsport.am-ը: Հունվարի 3-ին սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտարարել էր, որ ռուսական ակումբներից մեկը ցանկանում է ձեռք բերել Թիկնիզյանին՝ առաջարկելով 5,5 միլիոն եվրո, սակայն չէր նշել ակումբի անունը։ 26-ամյա … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստղերը հուշում են չերևալ, բայց որոշել ամեն ինչ. փոխվարչապետի աստղագուշակը

Համեստ, չերեւացող, բայց Կառավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկն է Մհեր Գրիգորյանը, որը անցնող տարում կարողացավ հաջող բանակցել ինչպես ռուսների, եվրոպացիների, այնպես էլ՝ ադրբեջանցիների հետ, որի մասով Նիկոլ Փաշինյանը լուրջ առարկություններ չի ներկայացրել: Աստղերը հուշում են, որ ջրհոս փոխվարչապետի գաղտնի կերպարը անհանգստացնում է ՔՊ-ի վերնախավին, ովքեր համարում են, որ Գրիգորյանը պետք է հեռանա Փաշինյանի կաբինետից: Սակայն ինքը՝ … Read more