Հայտնի է, թե որ ակումբն է ցանկացել գնել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը

Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» լրջորեն հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport-Express-ը, փոխանցում է armsport.am-ը:

Հունվարի 3-ին սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտարարել էր, որ ռուսական ակումբներից մեկը ցանկանում է ձեռք բերել Թիկնիզյանին՝ առաջարկելով 5,5 միլիոն եվրո, սակայն չէր նշել ակումբի անունը։

26-ամյա Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» շարքերը համալրել է 2025 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Սերբական թիմի կազմում անցկացրած 25 խաղում պաշտպանը աչքի է ընկել 2 գոլային փոխանցմամբ։

Նրա գործող պայմանագրի ժամկետը սերբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո (առաջարկվող գումարը շուկայականից բարձր է 1 միլիոն եվրոյով)։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

Leave a Comment