Կին ոստիկանն արդեն իսկ հերոս է՝ կրելով զենք և տղամարդկանց հետ ծառայում հավասարը հավասարի նման․ Արմինե Վարդանյան

Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության չորս հենասյուներից մեկի՝ ոստիկանության պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկ ոստիկանության լեյտենանտ Արմինե Վարդանյանի հետ։ Պարեկային ծառայության մասին Արմինեն տեղեկացել է գովազդներից և միանգամից որոշում է կայացրել՝ առանց երկար մտածելու․ «Ցանկությունս մեծ էր ընդունվելու, բարեփոխումների մի մասը … Read more

ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է կոնֆլիկտային մթնոլորտ. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին ԱԺ շենքից հեռացնելու կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև. «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր … Read more

«Կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Գրենլանդիայի վերաբերյալ պահանջներին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային սահմանափակումներով այն երկրներին, որոնք դեմ են Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջներին։ «Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի հարցում, քանի որ մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման … Read more

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձել է հայ գեղասահորդների վիզաների հարցին

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և վիզաների տրամադրման գործընթացին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից … Read more

Անեծք ու զայրույթ. ժողովուրդն իմացել է իշխանականների պարգևավճարների չափը – 5tv

Չի հանդարտվում աղմուկը իշխանավորների աստղաբաշխական պարգևավճարների շուրջ: Արդեն հայտնի է, թե որքան պարգևավճար են ստացել Պետեկամուտների կոմիտեում և Առողջապահության նախարարությունում: Անեծք ու զայրույթ է տարածվում Երևանի փողոցներում, երբ մարդիկ իմանում են պաշտոնյաների հաշիվներին փոխանցված փողերի չափի մասին:  

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում

Ինչպես տեղեկացրել էինք, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը, գրում է «Հետքը»։ Հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել … Read more

«Ինչո՞ւ կամ ինչպե՞ս Հովնան արքեպիսկոպոսը դարձավ կեղծ ու զրպարտիչ»․ Հայր Ասողիկ

Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԵՂԾ ԵՎ ԶՐՊԱՐՏԻՉ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը: Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ: Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար նաև շատ ճեմարանականների … Read more

Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Այսօր մեր երկրում հազարավոր երեխաներ են ապրում աղքատության պայմաններում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև։ Այս իրավիճակի պատասխանատուն պետությունն է։ Պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն մարդկանց կյանքի որակի և կենսամակարդակի բարելավմանը։ Պետք է ժողովրդին … Read more