Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյան

Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։ Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։ Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ … Read more

Արցախում 13 հայ էր մնացել, կապի մեջ եղել ենք ՀՀ-ում գտնվող նրանց հարազատների հետ. Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News Ըստ իմ տեղեկությունների՝ Արցախում 13 հայ էր մնացել։ 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Ժամանակ առ ժամանակ կապ հաստատել ենք Արցախում մնացած անձանց՝ Հայաստանում գտնվող հարազատների հետ։ Վերջին շրջանում կապ չի եղել, հարազատները նշում էին, որ իրենց հետ ևս կապի մեջ չեն եղել Արցախում մնացած անձինք»,  – … Read more

Կոտոլյան․ Ադրբեջանից ներկրված բենզինը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին

23 հունվարի 2026 – 14:31 AMT PanARMENIAN.Net – Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինի որակին, ասել է, որ այն համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին: «Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված … Read more

«Այլընտրանքային երթուղին սպառնալիք չէ Վրաստանի համար». Կոբախիձեն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանով բեռնափոխադրման մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրման այլընտրանքային միջանցքը չի սպառնում երկրի տարանցիկ ներուժին։   Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում կայացած հանդիպման ժամանակ հայտնել են, որ ապագայում բեռնափոխադրման մի մասը, որն այժմ անցնում է Վրաստանով, կիրականացվի անմիջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանով։   «Հասարակ ցուցանիշը հաստատում է, … Read more

Լրատվամիջոցները պարզել են, թե երբ է մեկնարկելու ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը ԱՄԷ-ում

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կմեկնարկեն այսօր երեկոյան Աբու Դաբիում: Մեկ այլ փուլ նախատեսված է շաբաթ օրը, հաղորդում է ուկրաինական Novosti.LIVE հրատարակությունը՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի աղբյուրներին։ «Եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կմեկնարկեն այսօր երեկոյան։ Մեկ այլ փուլ նախատեսված է վաղը»,- ասվում է հրապարակված հայտարարության մեջ։

Մեծ ողբերգությունների արանքում, «կրելու» խոստումով 2021թ. լեգիտիմացվեց և վերարտադրվեց Նիկոլն ու նիկոլիզմը, որը վերջնականապես փակեց Ղարաբաղի հարցը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք2020-ի ամռանը, երբ բոլորը(դ) տոնում էին(ք) «հուլիսյան հերոսամարտի հաղթանակը», իսկ հեղափոխական էյֆորիան իր բարձրակետին էր, ես փորձում էի բացել հայերի աչքերը՝ ինձ համար ոչ կոմֆորտ ու շատ խորթ ձևաչափով: Խոհանոցի ֆորմատը պատահաբար չէր ընտրվել՝ կարիք կար մաքսիմալ … Read more

ԱՄՆ-ն դուրս է եկել ԱՀԿ-ից՝ առանց պարտքը մարելու

Միացյալ Նահանգները ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու գործընթացը։ Վաշինգտոնը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և իր աշխատակիցներին դուրս բերել բոլոր գրասենյակներից և գլխավոր գրասենյակից․ հայտարարել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունը։ Սակայն, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Վաշինգտոնը չի մարել ԱՀԿ-ին 260 միլիոն դոլարի պարտքը։   Գնահատեք հոդվածը

Կոբախիձե․ Այլընտրանքային բեռնափոխադրման միջանցքը չի սպառնա Վրաստանի տարանցիկ ներուժին

23 հունվարի 2026 – 14:29 AMT PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրմների այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր երկրի տարանցիկ հնարավորությունների համար։ Նա անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևi և Վահագն Խաչատուրյանi Դավոսում արված այն դիտարկմանը, որ ներկայում Վրաստանի տարածքով իրականացվող բեռների տեղափոխությունը հետագայում կկատարվի ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանով, … Read more

ՀԷՑ-ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը: Այս մասին գրել է Սամվել Կարապետյանը. «2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման վրա, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը … Read more

Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից

Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Ասված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։ «Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական  ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Սպասում … Read more