Կոբախիձե․ Այլընտրանքային բեռնափոխադրման միջանցքը չի սպառնա Վրաստանի տարանցիկ ներուժին

Կոբախիձե․ Այլընտրանքային բեռնափոխադրման միջանցքը չի սպառնա Վրաստանի տարանցիկ ներուժին

23 հունվարի 2026 – 14:29 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրմների այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր երկրի տարանցիկ հնարավորությունների համար։

Նա անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևi և Վահագն Խաչատուրյանi Դավոսում արված այն դիտարկմանը, որ ներկայում Վրաստանի տարածքով իրականացվող բեռների տեղափոխությունը հետագայում կկատարվի ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանով, հայտնում է Sputnik-georgia-ն:

«Ես կցանկանայի մեջբերել մի պարզ ցուցանիշ, որը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար. վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքում բեռնափոխադրումների ծավալը 7 անգամ աճել է։ Այս պայմաններում մեր միակ խնդիրն է առավելագույնի հասցնել մեր ենթակառուցվածքների օգտագործումը աճող բեռնաշրջանառությունը սպասարկելու համար։ Հաշվի առնելով այս աճը՝ այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը», – ասել է Կոբախիձեն։

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանը մեծ միջոցներ է ներդնում Վրաստանի տարանցիկ հնարավորությունների զարգացման համար՝ նշելով նաև դեպի ՌԴ տանող Հյուսիս-հարավ միջանցքը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment