«Այլընտրանքային երթուղին սպառնալիք չէ Վրաստանի համար». Կոբախիձեն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանով բեռնափոխադրման մասին

Վրաստանի
վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրման այլընտրանքային
միջանցքը չի սպառնում երկրի տարանցիկ ներուժին։

 

Հիշեցնենք,
որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում
կայացած հանդիպման ժամանակ հայտնել են, որ ապագայում բեռնափոխադրման մի մասը, որն
այժմ անցնում է Վրաստանով, կիրականացվի անմիջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև
սահմանով։

 

«Հասարակ
ցուցանիշը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի
ներկայացնում Վրաստանի համար. վերջին հինգ տարիներին Միջին միջանցքով բեռների
ծավալը աճել է յոթ անգամ։ Այս պայմաններում մեր հիմնական նպատակն է առավելագույնս
օգտագործել սեփական ենթակառուցվածքները և աջակցել աճող բեռնաշրջանառությանը։
Այլընտրանքային երթուղին պարզապես կլինի լրացում մեր տարանցիկ գործառույթին»,-
ընդգծել է Կոբախիձեն։

Նա նաև
նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
վերականգնումը՝ ներառյալ առևտրատնտեսական կապերի զարգացումը:

 

 

Leave a Comment