Անվերջ քննադատելու փոխարեն սեփական օրակարգ ներկայացրեք

02.02.2026 | 13:30 Երբ քաղաքական կյանքում գաղափարների ու իրադարձությունների դատարկություն է, այդ դատարկությունը Նիկոլ Փաշինյանն է լցնում՝ հեծանիվ քշելով, «Կրթվելը նորաձև է» շարքից անկապ դասախոսություններով, հիմա էլ՝ փայտիկներով թմբուկներին զարկելով ու դիսկոտեկ կազմակերպելով։ Քաղաքական ընդդիմադիրներ, Փաշինյանի այս խաղերը քննադատելու փոխարեն հանրությանը ներկայացրեք բովանդակությամբ՝ լեցուն, ձևով՝ գրավիչ սեփական օրակարգ։ Այլապես, հաջորդ անգամ Նիկոլն «Իրական Հայաստանի» թեմայով ադրբեջանցի տղայի … Read more

Ճապոնիան օվկիանոսի խորքերում հայտնաբերել է հազվագյուտ մետաղներ

Ճապոնական հետազոտական ​​առաքելությունն օվկիանոսում 6000 մետր խորությամբ հայտնաբերել է հազվագյուտ մետաղների նստվածքներ: Տոկիոյի կառավարությունն այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ փետրվարի 2-ին: Գիտնականների գնահատականի համաձայն՝ Մինամիտորի տարածքում և շրջակա ջրերում կարող են լինել ավելի քան 16 միլիոն տոննա հազվագյուտ մետաղներ: Եթե դա հաստատվի, հանքավայրը կդառնա աշխարհի ամենամեծերից մեկը: Դա կարող է նաև օգնել նվազեցնելու … Read more

Մակրոնը ռևանշ է ուզում Աֆրիկայում. ՌԴ ԱՀԾ

Ֆրանսիան ակտիվորեն ձգտում է վերականգնել իր քաղաքական ազդեցությունը Աֆրիկայում, հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը: Գործակալության տվյալներով՝ Փարիզը վրեժ է լուծում մայրցամաքում մի շարք անհաջողություններից հետո։ «Մակրոնի վարչակազմը տենդագին փնտրում է քաղաքական վրեժխնդրության հնարավորություններ Աֆրիկայում: Իրոք, Փարիզը վերջին տարիներին տպավորիչ կորուստներ է կրել մայրցամաքում»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ ռուսական ծառայության՝ այս անհաջողությունները կապված են … Read more

Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ գործով դատարանը հրաժարվում է Արցախի կառավարությանը ներգրավել որպես երրորդ անձ. Ռոման Երիցյան

Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա … Read more

Լուկաշենկոն աջակցում է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի առաջիկա նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքական աջակցություն է հայտնել Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների կապակցությամբ։ «Բրազիլիան ապրում է կարևոր քաղաքական փուլ։ Ինչքանով որ տեղեկացված եմ, այս տարի ձեր երկրում տեղի են ունենալու համընդհանուր ընտրություններ։ Անկեղծ ասած, ես ձեզ չեմ նախանձում, որովհետև սա շատ բարդ շրջան է։ Սակայն մենք … Read more

Հինգ հայ շախմատիստներ ներառվել են ՖԻԴԵ–ի փետրվարյան 100–ակում

Մոլորակի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընդգրկված են երեք հայ շախմատիստուհիներ ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի երկու շախմատիստ և երեք շախմատիստուհի ընդգրկվել են ՖԻԴԵ-ի փետրվարյան վարկանիշային աղյուսակների տարբեր կատեգորիաների լավագույն հարյուրյակում (Top-100), որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (վարկանիշը՝ 2659), ով զբաղեցնում է 55-րդ տեղը: Մոլորակի 100 … Read more

Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Hayastan.news-ը` Telegram-ում

Բազմաբնակարան շենքերում բնակարանների ներքին հարդարման պարտադիր պահանջներ․ կատարման ենթակա աշխատանքների ցանկ

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է հանրային քննարկման դրված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է ապահովել բազմաբնակարան կամ ստորաբաժանված նորակառույց շենքերի ներքին հարդարման և դրանց շահագործման հանձնելու պարտադիր պայմանները։ Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը ՀՀ տարածքում ծավալուն բնակելի կառուցապատման ծրագրերի շրջանակներում բնակելի և օժանդակ ու ընդհանուր օգտագործման տարածքների … Read more

«Դպրոցներում բռնության և դրամահավաքի դեպքեր են գրանցվել»․ Վաղարշակ Մատիկյան

«2025թ․ տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմումերի մի մասը վերահասցեագրվել են այլ մարմիններ՝ այդ թվում ուժային կառույցներ, որոնք հիմնականում կապված են ուսհաստատություններում բռնությունների, դրամահավաքի և այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,- ասուլիսի ժամանակ ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։ «Եթե դիմում-բողոքում բարձրացված … Read more

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխվում է, Սահմանադրությունից հանվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Սա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախիջևանի գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել … Read more