Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքական աջակցություն է հայտնել Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների կապակցությամբ։
«Բրազիլիան ապրում է կարևոր քաղաքական փուլ։ Ինչքանով որ տեղեկացված եմ, այս տարի ձեր երկրում տեղի են ունենալու համընդհանուր ընտրություններ։
Անկեղծ ասած, ես ձեզ չեմ նախանձում, որովհետև սա շատ բարդ շրջան է։ Սակայն մենք խորապես մտահոգված ենք, որպեսզի Բրազիլիայի գործող նախագահը կարողանա պահպանել իր պաշտոնը այս ընտրությունների արդյունքում։ Ինչքանով որ տեղեկացված եմ, նա հաստատել է իր մասնակցությունը ընտրություններին»,- ասել է պետության ղեկավարը Մինսկում Բրազիլիայի դեսպան Բերնարդ Կլինգլի հետ հանդիպման ընթացքում։
Լուկաշենկոյի խոսքով, ինչպես հաղորդում է «ԲելՏԱ» գործակալությունը, Բելառուսը պատրաստ է ամեն կերպ աջակցել, եթե դա անհրաժեշտ լինի Բրազիլիային, որպեսզի ընտրությունները անցկացվեն խաղաղ ու հանգիստ պայմաններում և բրազիլացի ժողովրդի շահերից ելնելով։
Նախագահը նաև նշել է, որ ինչպես Բելառուսում, այնպես էլ Բրազիլիայում մասնագետների տեսակետները համաշխարհային կարգի հարցերի վերաբերյալ լիովին համընկնում են։
«Սա կնպաստի և արդեն նպաստում է մեր պետությունների միջև ավելի արդյունավետ հարաբերությունների ձևավորմանը», — վստահեցրել է նա։