Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է հանրային քննարկման դրված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է ապահովել բազմաբնակարան կամ ստորաբաժանված նորակառույց շենքերի ներքին հարդարման և դրանց շահագործման հանձնելու պարտադիր պայմանները։
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
ՀՀ տարածքում ծավալուն բնակելի կառուցապատման ծրագրերի շրջանակներում բնակելի և օժանդակ ու ընդհանուր օգտագործման տարածքների մակերեսների ներքին հարդարման նվազագույն չափորոշիչների ապահովման անհրաժեշտությամբ, որոնք սահմանվել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ գլխով` Կոմիտեի նախագահի 2025 թվականի հուլիսի 16-ի N21-Ն հրամանի համաձայն:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս.
– նորակառույց բազմաբնակարան/բազմաֆունկցիոնալ շենքերի մի մասը շահագործման է հանձնվում առանց ներքին հարդարման նվազագույն միջոցառումների, որի արդյունքում ըստ էության շենքն ամբողջական ավարտի չի հասցվում և ինժեներական հաղորդակցուղիների, միջնորմների կառուցման մոնտաժային աշխատանքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով:
Առկա տեղական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաբնակարան շենքերի շահագործման թույլտվությունը կարող է տրամադրվել և հարդարումով և առանց հարդարման:
Այս առումով, ապագա բնակիչներին վերապահված աշխատանքների կարևորագույն հատվածը նախատեսվում է կատարել մինչև շենքի շահագործման ընդունումը՝ մասնագիտացված աշխատանքային խմբերի կողմից, որոնք համակարգվում են Կառուցապատողների մասնակցությամբ:
Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայումս նպատակահարմար է համարվում ներքին հարդարման նվազագույն պահանջների (շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ապահովումը, որոնք ենթադրոuմ են պատուհանների, պատուհանագոգերի, բնակարանների մուտքի և միջսենյակային դռների ու միջնապատերի (միջնորմների) տեղադրման, գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) հարդարման, ծեփամածիկով հարթեցման, հղկման, հատակի հարթեցնող շերտերի իրականացման, առաստաղի իրականացման, հարթեցման և համապատասխան հարդարման նյութերով երեսպատման, բաց պատշգամբների պատերի և հատակի վերջնական հարդարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, կապի ներքին հաղորդակցուղիների (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) նախատեսման աշխատանքներ:
Ո՞րն է կարգավորման նպատակը
Ձեռք բերել հնարավորինս ամբողջականացված և ավարտված շինարարական օբյեկտ, որը կհանգեցնի նաև շինաշխատանքներն ավարտելուց և շահագործման հանձնվելուց հետո շենքի բնակիչների կողմից բարձրաձայնված դժգոհությունների նվազեցմանը՝ չհարդարված բնակարանների սեփականատերերի կողմից կրկին շինարարական աղբով աստիճանավանդակները, վերելակները, հարակից տարածքները ոչ պատշաճ տեսքի բերելու վերաբերյալ:
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշում
կետ 159. Առևտրային իրացման նպատակով կառուցվող անհատական բնակելի (այդ թվում՝ բլոկացված) տների և դրանց կից տնտեսական շինությունների ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվելուց հետո շինարարության թույլտվություն չպահանջող ներքին հարդարման աշխատանքները՝ համաձայն N 4 հավելվածի N 1 ցանկի, կարող են կատարվել նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացվեն ամբողջությամբ:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում:
Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ կետի 41-րդ ենթակետը
- Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքերի նախագծային փաստաթղթեր մշակող, նախագծային փաստաթղթերի փորձաքննություն, շինարարական աշխատանքներ իրականացնող, դրանց նկատմամբ հսկողական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, պատվիրատու (կառուցապատող) հանդիսացող մարմիններին/կազմակերպություններին (պետական, համայնքային, ոչ պետական)՝ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված հավելվածի IV գլխի պահանջով՝
- բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքեր նախատեսելու դեպքում ճարտարապետական լուծումները պետք է ներառեն բնակարանների ներքին հարդարման պարտադիր պահանջներ՝ պատուհանների, պատուհանագոգերի, բնակարանների մուտքի և միջսենյակային դռների տեղադրման, միջնապատերի (միջնորմների) հարաչափերի, տեղադիրքի, դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութերի, գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) հարդարման, ծեփամածիկով հարթեցման, հղկման, դրանց հանգույցների, հատակի հարթեցնող շերտերի իրականացման, դրանց հանգույցների, առաստաղի իրականացման, դրա հանգույցների, հարթեցման և համապատասխան հարդարման նյութերով երեսպատման, բաց պատշգամբների պատերի և հատակի վերջնական հարդարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, կապի ներքին հաղորդակցուղիների (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) նախատեսման աշխատանքների վերաբերյալ:
| N | Կատարման ենթակա աշխատանքների ցանկ |
| 1. | Մուտքի դուռը (փայտյա և/կամ երկաթյա) տեղադրված (ներքին դռները՝ ոչ) |
| 2. | Պատուհանները տեղադրված |
| 3. | Պատուհանագոգերը տեղադրված |
| 4. | Ներքին պատերը (միջնապատերը) և հորանները իրականացված, պատված գաջով կամ գիպսոնիտով և հարթեցված ծեփամածիկով |
| 5. | Հատակի հարթեցնող շերտերը իրականացված |
| 6. | Առաստաղերը հարթեցված և պատված համապատասխան նյութով |
| 7. | Բոլոր ինժեներական կոմունիկացիաները (ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում, համացանց) հասցված բնակարանի մուտքի մոտ կամ կանգնակը |
| 8. | Պատշգամբերում պատերը, առաստաղը և հատակը վերջնական հարդարված |
| 9. | Հրդեհային պաշտպանության համակարգը (նախագծով նախատեսված լինելու դեպքում) տեղադրված |
- ՀՀ կառավարության 2015թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի ավարտական ակտի ձևակերպման համար շինարարության թույլտվություն պահանջող շինարարական-մոնտաժային աշխատանքներից բացի ներքին հարդարմաննվազագույն աշխատանքների ցանկ.
3․Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքերի ավարտված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով ընդունող հանձնաժողովի ակտը (ավարտական ակտը) ստորագրել սույն հրամանի երկրորդ կետով նախատեսված ներքին հարդարման նվազագույն աշխատանքների ավարտված լինելու պարագայում:
4․Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: