«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյանց

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ հայ քաղաքական միտքը անգամ չի փորձում մանկամտության սահմանն անցնել՝ գլուխը խոթած պահելով տարատեսակ կեղծ գաղափարների մեջ։ Երբ սիրելն ու ատելը դարձրել են քաղաքական կատեգորիա, ու միջազգային հարաբերություններին նայում են իռացիոնալ, էմոցիոնալ ակնոցների հետևից։ Երբ պետական ու ազգային շահերը զոհաբերում են հանուն մանր-մունր քաղաքական ու անձնական շահերին, … Read more

Զենքով կրակել է ճակատին․ մաhացած զինվորը դիրքի ավագն էր․ ի՞նչ են փորձում պարզել իրավապահները

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Զինծառայող Արմեն Ղազարյանը դիրքի ավագն է եղել՝ կոչումով սերժանտ։ Armlur.am-ին հասած լուրերի նախնական Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Իրավապահները այս պահին քննում են դեպքի բոլոր հանգամանքները։ Զինծառայողը 7 ամսվա զինծառայող … Read more

Ի՞նչ կփոխվի Հայաստանում ֆրանսիական համալսարանի կարգավիճակում․ նախագիծը հավանության է արժանացել

Iravaban.net-ը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 5-ին։ Համաձայնագրով սահմանվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակը, կառավարման մարմինները, կողմերի պարտավորությունները, կրթական ծրագրերի իրականացման, կիրառական հետազոտությունների զարգացման, ինչպես նաև դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրման կարգավորումները։ Համաձայնագրի վավերացման նպատակն է … Read more

Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում

Իրանը երկրի անվտանգության ապահովման համար պետական սահմանների երկայնքով տեղակայել է ցամաքային զորքերի ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Ջահանշահին, փոխանցել է Mehr-ը։ Նրա խոսքով՝ ստորաբաժանումները տեղակայված են սահմանի ընդարձակ հատվածում՝ հյուսիսարևմտյան շրջաններից մինչև երկրի հարավ-արևմուտք, ինչպես նաև արևելյան շրջաններում և հարավ-արևելքում՝ Մաքրանի … Read more

Բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է

10 Հոկտեմբեր, 2026 21:42 Հասարակություն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած … Read more

Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի․ Թրամփ

Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին կարող էր մի քանի անգամ ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն անհայտ պատճառներով դա չի անում։ «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ գտնել, որը կկարողանա գործարք կնքել»,- Թրամփի խոսքերը մեջբերում է Associated Press-ը։ «Զելենսկին կարող է անել այն, ինչ … Read more

Թրամփ․ Զելենսկին բազմիցս կարող էր վերջ դնել հակամարտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս կարող էր վերջ դնել Ռուսաստանի հետ հակամարտությանը, սակայն նախընտրում է դա չանել։ «Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել այս պատերազմը, բայց նա նախընտրում է դա չանել»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ նախագահը։

Մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը: Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել դիրքերում։ «Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասաց … Read more

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Երևանում Շահումյանի անվան պուրակում մայրաքաղաքի ծննդյան 2808–ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին բացվել է հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ Բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է Ավինյանը։ Աղբյուրը`   Տիգրան Ավինյան