ՔՊ-ն անցավ «զրո հայհոյանք» ռեժիմի․ ատելության մթնոլորտը քաղաքական դաշտում կմեղմվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրային կերպով հայհոյելն ու հայհոյանքը ողջունելն այլևս «մոդայիկ» չէ ՔՊ-ականների համար։ Հիմա արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» նախապատվությունը տալիս է «ազնվությանն ու պարկեշտությանը»։ Կուսակցությունն այսօր հրապարակել է էթիկայի կանոնագիրք, որում չափանիշներ են սահմանվում կուսակիցների համար՝ հայտարարելով իրենք իրենց հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն չափանիշներին նվիրվածության մասին։ «Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով … Read more

ԵՄ-ն Հայաստանին աջակցություն է տրամադրում հիբրիդային սպառնալիքների դեմ

Արշալույս Մղդեսյան, Բրյուսել Եվրոպական Միությունը հանձնառություն ստանձնեց ոչ միայն խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը, այլև կոնկրետ ֆինանսական և ինստիտուցիոնալ գործիքներով պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունն ու սպասվող խորհրդարանական ընտություններն արտաքին հիբրիդային սպառնալիքներից։ Փաստաթղթի ստորագրման արարողությանը հետևած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար … Read more

ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։ Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։ Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ … Read more

Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը. Վահե Հովհաննիսյան

 Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես … Read more

Մակրոնը պետական ​​այցով կայցելի Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 3-ին պետական ​​այցով կայցելի Չինաստան, այցը կավարտվի դեկտեմբերի 5-ին: Ըստ «Սինհուա» գործակալության՝ դրա մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ծյանը: Սա Մակրոնի չորրորդ պետական ​​այցն է Չինաստան և պատասխան այց՝ Սի Ծինպինի անցյալ տարի Ֆրանսիա կատարած պատմական այցից հետո, որը նվիրված էր Չինաստանի … Read more

«Թուրքիան շարունակում է ամրապնդել սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ». Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Տաջիկստան։ Մայրաքաղաք Դուշանբեում նա հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Քուրթուլմուշը նշել է, որ այս այցը զգալիորեն կնպաստի բարեկամական և եղբայրական երկրների միջև համագործակցությանը և թափ կհաղորդի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը ու կբացի նոր հնարավորությունների դռներ։ Կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ ու տարածարջանային … Read more

42-ամյա Արմինե Մկրտումյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

Բարսելոնան կարևոր կորուստ ունի Ատլետիկոյի դեմ խաղից առաջ — Armsport.am

«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի վաղաժամ կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին, հաղորդում է Barca Universal-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մրսածություն, որի պատճառով նա ջերմում է և ստիպված է բաց թողնել «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպումը։ Նշենք, որ Լա Լիգայի 19-րդ տուրի վաղաժամ կայանալիք «Բարսելոնա» — «Ատլետիկո … Read more

Զանգվածային անկարգություններ Սոֆիայում — Հայաստանի Հանրային Ռադիո

Մարդիկ պահանջում են վերանայել բյուջեի նախագիծը Բողոքի միանգամայն խաղաղ ցույցը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում վերաճել է անկարգությունների և ընդհարումների իրավապահների հետ: Զանգվածների դժգոհության պատճառը 2026 թվականի բյուջեի նախագիծն է, որը ցուցարարների  համոզմամբ, դժվար սոցիալական պայմաններ է ստեղծում ժողովրդի համար: Մարդիկ պահանջում են վերանայել բյուջեի համամասնությունները, հրաժարվել կենսաթոշակային վճարները և ավանդների հարկը 2 տոկոսով բարձրացնելու գաղափարից: Նրանք … Read more