«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի վաղաժամ կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին, հաղորդում է Barca Universal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մրսածություն, որի պատճառով նա ջերմում է և ստիպված է բաց թողնել «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպումը։
Նշենք, որ Լա Լիգայի 19-րդ տուրի վաղաժամ կայանալիք «Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 00:00-ին, քանի որ երկու ակումբներն էլ հունվարին մասնակցում են Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը Սաուդյան Արաբիայում։
Այդ պատճառով Լա Լիգան որոշել է վաղաժամկետ անցկացնել Սուպերգավաթի չորս մասնակից թիմերի՝ («Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկ Բիլբաո») միջև նախատեսված 19-րդ տուրի խաղերը, որպեսզի հունվարին այդ թիմերը չունենան լրացուցիչ բեռ և կարողանան պատրաստվել Սուպերգավաթին։