Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևը նույնպես ձերբակալվել է

Եկատերինբուրգում ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ ձերբակալել է Վիդադի Մուստաֆաևին, որին տեղական ԶԼՄ-ները Շիխլինսկու ձերբակալությունից հետո անվանել էին Ուրալում ադրբեջանական սփյուռքի հնարավոր նոր առաջնորդ: «E1» աղբյուրի տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել «Исеть» աշտարակի մուտքի մոտ, որտեղ Մուստաֆաևն այցելել է ֆիթնես ակումբ։ Ձերբակալությանը մասնակցել են Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանումը (ОБОП)՝ հատուկ արագ արձագանքման ստորաբաժանման (СОБР) … Read more

Տավուշի թեմի հայտարարությունը

Տավուշի թեմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի … Read more

Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը մնալու է նույնը՝ 75․000 դրամ․ Թադևոս Ավետիսյան

«Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այն նվազագույն ամսական ծախսն է, որն անհրաժեշտ է մեկ անձին մեկ ամիս գոյատևելու համար։ 2021 թվականին այս իշխանությունը խոստացավ, որ 2026 թվականին նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 000 դրամ։ Որպես կանոն, այս խոստումն էլ չկատարվեց։ Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը մնալու է նույնը 75 000 դրամ՝ շուրջ 7 000 դրամով պակաս, … Read more

Զախարովան՝ Մոգերինիի ձերբակալության մասին․ «ԵՄ-ն աչք է փակում իր կոռուպցիոն խնդիրների վրա, բայց դասեր տալիս մյուսներին»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ի նախկին արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի բելգիական ոստիկանության կողմից ձերբակալումը՝ հայտարարելով, որ Եվրոպական միությունը տարիներ շարունակ անտեսում է սեփական կոռուպցիոն խնդիրները, սակայն մշտապես «դասեր է տալիս մյուսներին»։ «Եվրոպական միությունում ամեն օր միլիոնավոր եվրոներ հոսում են «կոռուպցիոն խողովակներով» դեպի Կիև և այնտեղից՝ մասնավոր գրպաններ։ Սա շարունակվում է … Read more

Ղուկասյան. Մենք մաքուր ենք, իմ ձեռքերը մաքուր են

2 դեկտեմբերի 2025 – 18:31 AMT PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանում անցկացվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստից հետո Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Panorama.am-ը։ «Մենք մաքուր ենք, իմ ձեռքերը մաքուր են։ Էդ անունն իմ վրա չի կպնում, բայց քննիչները, դատախազներն ու դատավորները, եթե … Read more

Քննարկվել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսվող նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:   «Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու նպատակները, որոնք միտված են առողջ ապրելակերպի լայն տարածմանը, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, մարզասրահների և վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, ինչպես … Read more

Ուսիկը` տարվա լավագույն բռնցքամարտիկ․ WBC

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA և IBF գոտիների տիրակալ Ալեքսանդր Ուսիկը (24-0, 15 նոկաուտ) Համաշխարհային բռնցքամարտի խորհրդի՝ WBC-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ։ Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Առաջին կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Քեյթի Թեյլորն էլ (25-1, 6 նոկաուտ) ճանաչվել է տարվա լավագույն կին բռնցքամարտիկ։ WBC-ի 63-րդ ամենամյա … Read more

Ստամբուլի Բոտաշի գազապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Ստամբուլի Բոտաշի օբյեկտում, որտեղ տեղակայված են բնական գազի պահեստարաններ, խոշոր հրդեհ է բռնկվել։ TGRT-ի տվյալներով՝ դեպքի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջներ և փրկարարներ։ Շրջակա տարածքը տարհանվել է։ Օբյեկտին գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Բոտաշի օբյեկտը գտնվում է Ստամբուլի Սիլիվրի շրջանում։ Այնտեղ տեղակայված են մոտավորապես 4.6 միլիարդ խորանարդ մետր բնական գազի … Read more

Exxon Mobil-ը դիմել է Իրաքի նավթի նախարարությանը՝ Lukoil-ի բաժնեմասը գնելու համար

ԱՄՆ նավթային հսկա «Exxon Mobil»-ը դիմել է Իրաքի նավթի նախարարությանը՝ ցանկություն հայտնելով գնել ռուսական «Lukoil» ընկերությանը պատկանող «Արևմտյան Քուրնա 2» խոշոր նավթադաշտի բաժնետոմսերի մեծ մասը։ «Lukoil»-ը փորձում է վաճառել իր միջազգային ակտիվները ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով։ Նավթադաշտը, որն ունի ավելի քան 8 միլիարդ բարել պաշար, օրական արտադրում է մոտ 470,000 բարել նավթ, ինչը կազմում է Իրաքի … Read more