
Ստամբուլի Բոտաշի օբյեկտում, որտեղ տեղակայված են բնական գազի պահեստարաններ, խոշոր հրդեհ է բռնկվել։
TGRT-ի տվյալներով՝ դեպքի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջներ և փրկարարներ։ Շրջակա տարածքը տարհանվել է։ Օբյեկտին գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։
Բոտաշի օբյեկտը գտնվում է Ստամբուլի Սիլիվրի շրջանում։ Այնտեղ տեղակայված են մոտավորապես 4.6 միլիարդ խորանարդ մետր բնական գազի ստորգետնյա պահեստարաններ։