Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը կալանավորվեց

«Ազատություն». Եկատերինբուրգի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆաևին՝ խարդախության մեղադրանքներով։ Վերջինս ձերբակալվել էր այս շաբաթվա սկզբին։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ադրբեջանցու դեմ մի քանի բողոքներ են ներկայացվել, այդ թվում՝ հայրենակիցներից, որոնցից մեկը պնդել է, թե ձերբակալվածն իրենից թանկարժեք մեքենա է գնել, սակայն գումարը չի վճարել։ Մուստաֆաևը Ուրալի ադրբեջանական … Read more

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևը նույնպես ձերբակալվել է

Եկատերինբուրգում ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ ձերբակալել է Վիդադի Մուստաֆաևին, որին տեղական ԶԼՄ-ները Շիխլինսկու ձերբակալությունից հետո անվանել էին Ուրալում ադրբեջանական սփյուռքի հնարավոր նոր առաջնորդ: «E1» աղբյուրի տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել «Исеть» աշտարակի մուտքի մոտ, որտեղ Մուստաֆաևն այցելել է ֆիթնես ակումբ։ Ձերբակալությանը մասնակցել են Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանումը (ОБОП)՝ հատուկ արագ արձագանքման ստորաբաժանման (СОБР) … Read more