Փլուզում Երևանի Շիրակի փողոցում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ ստորաբաժանումներ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի … Read more

«Իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Արշակ Սրբազան

«Իշխանությունը, որն արհավիրք է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության. օր առաջ նրանք պետք է հեռանան՝ անկախ նրանից՝ աշխարհաքաղաքական ու քաղաքական ինչ գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարությունը»,- ասուլիսի ժամանակ դիրքորոշումը կրկնեց Արշակ Սրբազանը՝ հավելելով, որ այդ պաշտոնավարման շարունակությունը նոր արհավիրքներ է բերելու:

«ԶՈւ-երում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է»․ Աբրահամյան

Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում մասնագիտականը մի կողմ, նույն չափորոշիչներով քննություն են հանձնում: Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները կամ օդաչուները հրաձգությունն ու ֆիզիկական պատրաստությունը միևնույն չափորոշիչներով … Read more

«Էսսեների մրցույթ Ալիևի ուղերձի համաձայն՝ երիտասարդների միջոցով ամրապնդելու Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք ներկայացնելու գաղափարը»

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Մի հատ պատկերացրեք էլի՝ Ադրբեջանում 10-11-րդ դասարանի աշակերտների շրջանում շարադրությունների մրցույթ է, թե ով ավելի լավ նյութ կգրի, որ Հայաստանը «ադրբեջանական հող է»… Ամփոփ ներկայացնում եմ վերջին մի քանի օրերի Ադրբեջանի պետական տեղեկատվական … Read more

Նոր «համավարակի սպառնալիք» է մոտենում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Օրգանիզմի հիմնական պաշտպանական մեխանիզմը՝ տենդը, որը բարձրացնում է ներքին ջերմաստիճանը, խոչընդոտում վիրուսի վերարտադրությանը և առաջացնում ծանր հիվանդություն, չի աշխատում թռչնագրիպի դեմ , հայտնում է Daily Mail-ը ։ Հեղինակները բացատրել են, որ մարդու գրիպի վիրուսները սովորաբար մնում են վերին շնչուղիներում, որտեղ ջերմաստիճանը մոտ 33 աստիճան Ցելսիուս է: Ջերմության ժամանակ ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև գրեթե … Read more

Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open մրցաշարի հաղթող

Էլմիրա Կարապետյանը նվաճել է Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող մրցաշարի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես են եկել անհատական պայքարում։ Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցել է 569 միավոր և անցել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձել է մրցաշարի հաղթող, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։ … Read more

ՆԳՆ 4 ծառայող ազատվել է աշխատանքից

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, … Read more

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից. Ավինյան

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից․ այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Իհարկե, լուծումներ կան։ Դրանք շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող … Read more