«Ռեալը» չի հաղթել երրորդ խաղում անընդմեջ
Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Ժիրոնայի» հետ։ «Ռեալին» 67-րդ րոպեին պարտությունից փրկել է Կիլիան Մբապեն։ «Ռեալը» ներքին առաջնությունում չի հաղթել երրորդ խաղում անընդմեջ։ Չաբի Ալոնսոյի թիմը նախորդ տուրերում ոչ-ոքի էր խաղացել «Ռայո Վալյեկանոյի» (0-0) և «Էլչեի» (2-2) հետ։ «Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է` առաջատարությունը զիջելով «Բարսելոնային»։ … Read more