Գաղտնալսում են հարյուրավոր քաղաքացիների հեռախոսները. Էլինար Վարդանյան

«Պաշտոնական տվյալներով՝ 2023-2024 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությունները եղել են 600-700-ի շրջանակներում։ 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվն արդեն կազմում էր 600։ Եվ այս միջնորդությունների 60 տոկոսն էլ բավարարվել են»,- ԱԺ նստաշրջանում այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ նաև քաղաքացիների ապօրինի գաղտնալսում է իրականացվում ԱԱԾ կողմից, … Read more

Կյանքը՝ չորրորդ հարկի պատուհանից. եվրոպական ստանդարտներ՝ հայկական իրականությամբ

Աննան (անունը փոխված է) Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո տեղափոխվել է Լոնդոն, սովորել Վեսթմինստերի համալսարանում, հմտացել գործարարական իրավունքի ոլորտում։ 2016-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ իր մասնագիտությամբ աշխատել է հոր հետ: 2017-ը, սակայն, փոխել է նրա կյանքը: «Մայիսին կաթված ստացա: Մի առավոտ արթնանում ես՝ լրիվ ուրիշ մարդ»,- պատմում է Աննան ու հիշում, որ հիվանդությունից … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրենք մտել են բանակցային գործընթաց մինուսով, գերիների վերադարձը դատավճռից հետո էլ հնարավոր է. Միրզոյան

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների փաստաթղթերի հրապարակման, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից առաջարկված 7 ձևաչափերի, այդ թվում՝ Քի Վեսթ, Կազանյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ և Լավրովիպլան, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի դիրքորոշման, Թեմի առաջնորդիև թեմի թեմական խորհրդի անհամաձայնության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների «դատավարության», նրանց հնարավոր վերադարձի մասին զրուցել ենք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի … Read more

Արշակ սրբազանին կալանավորելու գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

Քննչական կոմիտեից ձերբակալված Արշակ սրբազանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Կալանավորված Միքայել և Բագրատ Սրբազաններին նույնպես նա է կալանավորելու միջնորդություն ներկայացրել։

«Այդպիսի փորձ 90-ականներին էլ է եղել, ԳԽ պատգամավորը մեկնեց Բաքու, վերադառնալուց հետո սկսեց ակտիվ քարոզչություն անել Բաքվի օգտին»

Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը – Ադրբեջանի հետ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու նպատակով, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից պատվիրակություն էր մեկնել Ադրբեջան ՝ պետական բյուջեից տրամադրված գումարով, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության այցելության։  Ո՞նց եք սրան վերաբերվում, սա կօգնի՞ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությանը։ -Այդպիսի բանակցություններ եւ, այսպես կոչված, … Read more

Քաղաքական հաշվեհարդար․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտել Արշակ սրբազանի ձերբակալությունը

Այն, ինչ կատարվեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, կոպիտ արկածախնդրություն, հայտնել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ Խորհուրդը խիստ վրդովմունքով հայտարարել է, որ Արշակ սրբազանի շուրջ այսօր իրականացված բացահայտ ապօրինի և հանցավոր բնույթի գործողությունը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ սադրանք, որի … Read more

Մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պաշտոնականացմանը․ Ամիրբեկով

Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Սա պատմական տարի է։ 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության պաշտոնականացմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը թույլ տվեց մեզ հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև … Read more