Մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պաշտոնականացմանը․ Ամիրբեկով

Մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պաշտոնականացմանը․ Ամիրբեկով

Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Սա պատմական տարի է։ 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության պաշտոնականացմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը թույլ տվեց մեզ հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև շրջել անցյալի էջը և սկսել տարածաշրջանային զարգացման նոր փուլ։ 

Մենք ավարտել ենք խաղաղության համաձայնագիրը։ Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ»,- Ժնևում լրագրողներին ասել է Ամիրբեկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment