Մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պաշտոնականացմանը․ Ամիրբեկով

Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Սա պատմական տարի է։ 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության պաշտոնականացմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը թույլ տվեց մեզ հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև … Read more

Միրզոյանը և Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Ի շարունակություն նոյեմբերին Թբիլիսիում ունեցած քննարկումների՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի։   Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղղություններով իրականացվող քայլերի՝ կարևորվել են … Read more

ՀՀ-Թուրքիա սահմանի ամբողջական բացումը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան

Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Նման հայտարարություն է արել Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը․ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ … Read more

Իսրայելը կմասնակցի՞ 2026 թվականի «Եվրատեսիլ»-ին

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներն այսօր և վաղը կքննարկեն 2026 թվականի մրցույթին Իսրայելի մասնակցության հարցը․ գրում է Euronews-ը։ Հիսունվեց երկրների հանրային հեռարձակողներից բաղկացած Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հրավիրած ժողովին բազմաթիվ երկրներ կոչ են անում թույլ չտալ Իսրայելին մասնակցել մրցույթին՝ Գազայում պատերազմի և 2025 թվականի մրցույթի քվեարկությանը ենթադրյալ միջամտության պատճառով։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, … Read more

Արշակ Սրբազանին կկալանավորեն․ ո՞ր դատավորը կքննի Սրբազանի գործը

Արշակ Սրբազանի  կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Հայտնել էինք, որ Արշակ սրբազանին ձերբակալել են թմրամիջոց իրացնելու քրեական վարույթով։ Ըստ նախաքննական մարմնի՝ ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի, «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց … Read more

Ադրբեջանը հույս ունի 2026թ․ խաղաղության համաձայնագիրը կնքել Հայաստանի հետ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղաքականություն 04.12.2025 | 20:53 Ադրբեջանը հուսով է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը հաջորդ տարի կստորագրվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուգիչ Էլչին Ամիրբեկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Սա պատմական տարի է։ 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության ձևակերպմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը թույլ տվեց մեզ հաստատել երկու … Read more

Ակնկալում ենք, որ ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026 թվականին. Ամիրբեկով

Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026 թվականին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը: «Սա պատմական տարի է. 30 տարվա հակամարտությունը մոտեցել է ավարտին: Հաջորդ տարին ևս կարևոր է. հույս ունենք ֆորմալիզացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքները

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի…

Կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է. Հարությունյան

Այսօր Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարույթունյանը: