Զելենսկի. ԱՄՆ-ը չի արձագանքել Կիևի նոր խաղաղության ծրագրի առաջարկներին

Ուկրաինան դեռևս պատասխան չի ստացել Միացյալ Նահանգներից իր խաղաղության ծրագրի առաջարկների վերաբերյալ, ըստ Վլադիմիր Զելենսկիի։ «Ես դեռ պատասխան չեմ ստացել ԱՄՆ-ից։ Ես մի քանի հաղորդագրություն եմ լսել բանակցային թիմի միջոցով, բայց ես ստանում եմ բոլոր ազդանշանները և պատրաստ եմ երկխոսության»,-նրա խոսքերը մեջբերել է РБК-Украина-ն։ Զելենսկու խոսքով՝ դեկտեմբերի 14-ը նշանավորում է «Բեռլինում ակտիվ դիվանագիտական ​​օրվա՝ այսպես … Read more

Իրանում մտրակելը պաշտպանող նման մտավորականը կդադարեր լռելյայն այդպես ընկալվել բոլոր վայրերում. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Հանրային Խորհրդի անդամը Ռուբեն Բաբայանի՝ ճիպոտահարելու մասին աղմկահարույց առաջարկին, գրել է. «Բայց ինչ արագ և որակյալ են «ընթանում» դեպի Եվրամիություն՝ ճիպոտահարել-բան։ Ի դեպ, հարևան Իրանում մտարկելը հանրայնորեն պաշտպանող և բարձրագոչ կերպով մտավորական ներկայացող մեկը կդադարեր առնվազն լռելյայն այդպիսին ընկալվել իր ընտանիքում, իր ընկերական շրջապատում, իր աշխատավայրում, իր բակում … Read more

ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, բազմաթիվ հետևանքների շարքում, կփոխի նաև ուժային բալանսը Հարավային Կովկասում

14.12.2025 | 17:55 Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դուրս գալ ՆԱՏՕ-ից, և որը, ներկա պայմաններում, օրգանապես բխում է ԱՄՆ-ի գլոբալ շահից։ Իրադարձությունների զարգացման նման հնարավոր տարբերակը շատ մեծ ազդեցություն կունենա աշխարհի հետագա ճակատագրի վրա։ Մասնավորապես, այն առանց թիկունքի կթողնի Թուրքիային, որն էլ կտրուկ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների … Read more

Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին

Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Արմավիրի թեմի քահանաներին․ «Խոնարհումս Արմավիրի թեմի նախանձախնդիր քահանաներին (տ.Մկրտիչը իրենց թվում չի): Փառք Աստծո, այս օրերին դուք հոգևոր սխրանք գործեցիք` չենթարկվելով եպիսկոպոսի պառակտիչ հակականոնական հրահանգներին` զեղչելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Անգամ հրաժարվեցիք սպասավորել նրա կատարմամբ պառակտիչ հակականոնական պատարագանման արարողությանը: Բոլորիս առաջ դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցու գլխին` Տեր … Read more

Տարեցներն ու ԱԲ-ը. նոր ինքնուրույնության պատմություններ. «Երկրորդ շնչառություն»

75-ամյա Ջուլիետա Քալաշյանը սմարթֆոնը ձեռքին դասընթացի է գնում։ Թվային գրագիտության այս դասընթացը նախատեսված է տարեցների համար։ Առաքումներ, տաքսի, հեռախոսային հավելվածներ և, իհարկե, արհեստական բանականություն։ Պատմում է, որ մինչ մասնակցությունն այս ծրագրին, թոռները հիմնականում օգնել են օգտվել հեռախոսից, բայց երբեմն ժամանակ չեն ունեցել կամ ասել են, որ ինքը փորձի ինքնուրույն հասկանալ։ Եվ այստեղ է, որ օգնության … Read more

Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքային ուղղություններ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՆԳ նախարարն ամփոփել է Բրյուսել կատարած այցը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսելում մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Եվրոպական Միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները: Ներքին գործերի նախարարը … Read more

Aurora News | Վարդենյաց լեռնանցքում բուք է․ իրավիճակը՝ ճանապարահներին

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Aurora News | Վտանգավոր է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը․ Օրբանը զգուշացնում է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը կարող է լուրջ և անկանխատեսելի հետևանքներ ունենալ Եվրամիության համար։ Նրա խոսքով՝ նման քայլը վտանգում է ոչ միայն իրավական հիմքերը, այլև եվրոպական ֆինանսական համակարգի կայունությունը։ Օրբանը նշել է, որ պատմության ընթացքում նման նախադեպ գրեթե չի եղել և ընդգծել է, որ անգամ Երկրորդ համաշխարհային … Read more

«Խոսրովի անտառ»-ում շարունակվում են էկոկրթական միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․ Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում Արգելոցապարկային Համալիր ՊՈԱԿ-ումԴեկտեմբերի 11-ին՝ Լեռների միջազգային օրվա առիթով, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը կրթական-բնապահպանական միջոցառում անցկացրեց Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ։Միջոցառման ընթացքում ուսանողները ծանոթացան լեռնային էկոհամակարգերի կենսաբազմազանությանը, Հայաստանի լեռնաշղթաների աշխարհագրական ու կենսաբանական արժեքներին, ինչպես նաև մարդու ազդեցությամբ ձևավորվող խնդիրներին։ Քննարկվեց … Read more

Այս օրերին դուք հոգևոր սխրանք գործեցիք` չենթարկվելով եպիսկոպոսի պառակտիչ հակականոնական հրահանգներին. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում «ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ» խորագրով գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է. «Խոնարհումս Արմավիրի թեմի նախանձախնդիր քահանաներին (տ.Մկրտիչը իրենց թվում չի): Փա՛ռք Աստծո, այս օրերին դուք հոգևոր սխրանք գործեցիք` չենթարկվելով եպիսկոպոսի պառակտիչ հակականոնական հրահանգներին` զեղչելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Անգամ հրաժարվեցիք սպասավորել նրա կատարմամբ պառակտիչ հակականոնական պատարագանման արարողությանը: Բոլորիս … Read more