Վթարային ջրանջատում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի   Հաղթանակի 2, 7 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում

Երեկվանից սկսած՝ հյուսիսից քամի է տարածաշրջան ներթափանցել, որի արդյունքում տեսանելիորեն մեր 181 տվիչները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել: Զգալի է այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ: Երեկ՝ առավոտյան, այն կազմում էր 29-30, այսօր PM 2-ի ցուցանիշը 65,8 է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի … Read more

Վեդիի երկու բնակավայրում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի` Ուրցաձոր և Այգավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։  Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Գնահատեք հոդվածը

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը որքան նվերներ են ստացել

Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հայտնեց, որ ամենաշատ նվերները պաշտոնական այցերի ժամանակ ստանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ArmLur.am-ը ԿԿՀ նվերների ռեեստրից տեղեկանում է, որ դեկտեմբերին նշված պաշտոնյաները դեռ նվերներ չեն ստացել։Նոյեմբեր ամսին Արարատ Միրզոյանը ստացել է 2 նվեր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 7։Հոկտեմբերին՝ Փաշինյանը ստացել է 4 նվեր, … Read more

Միլիարդավոր դոլարների ստվեր` հունվարի 1-ից. ՀՀ կրիպտո ոլորտին առնչվող խտրական նախագծի վերաբերյալ հայտարարություն

Նորաստեղծ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ԱԺ-ում քննարկվող կրիպտո նախագծի անդառնալի ռիսկերին։ Բաց նամակն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանին, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության … Read more

Օդի ջերմաստիճանը այս գիշեր կնվազի 4-5 աստիճանով

15 Դեկտեմբեր, 2025 10:55 Հասարակություն Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 17-19-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի … Read more

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը՝ ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, այս մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման … Read more

Վաշինգտոնում հաղթական կամար կկառուցվի. Թրամփ

15 Դեկտեմբերի, 2025 Վաշինգտոնում կկառուցվի հաղթական կամար, որը կգերազանցի աշխարհի մյուս քաղաքներում գտնվող բոլոր նմանատիպ կառույցները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնական ընդունելության ժամանակ։ «Վաշինգտոնն աշխարհի միակ խոշոր քաղաքն է, որը չունի հաղթական կամար։ Եվ սա կգերազանցի մյուս բոլորին», — ասել է նա։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ նախատեսված կառույցը … Read more

«9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «9%-ոց Ավինյանի հերթական սուտը.Ոչ լեգետիմ փոքրամասնության «քաղաքապետը» հայտարարեց, որ քաղաքացիներն իրեն նամակներ են գրում՝ իբր խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկի չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող երիտասարդների համար։Սիրելի՛ երիտասարդներ, շարունակե՛ք բոյկոտել ու տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին։ՔՊ-ի միակ նպատակը՝ շատ գումար հավաքել ու քաղաքացիներին դիտարկել … Read more

ԱԷՄԳ վերսկսել է ստուգումները Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) վերսկսել է ստուգումները Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ, Риа Новости-ի հետ զրույցում հայտնել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին: «Սա ամենակարևոր խնդիրն է, որի հետ մենք ներկայումս բախվում ենք Իրանում», – ասել է Գրոսին՝ հավելելով, – «մեզ թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտները, որոնք չեն հարվածվել։ Սա լավ … Read more