Իրանում մտրակելը պաշտպանող նման մտավորականը կդադարեր լռելյայն այդպես ընկալվել բոլոր վայրերում. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Հանրային Խորհրդի անդամը Ռուբեն Բաբայանի՝ ճիպոտահարելու մասին աղմկահարույց առաջարկին, գրել է. «Բայց ինչ արագ և որակյալ են «ընթանում» դեպի Եվրամիություն՝ ճիպոտահարել-բան։

Ի դեպ, հարևան Իրանում մտարկելը հանրայնորեն պաշտպանող և բարձրագոչ կերպով մտավորական ներկայացող մեկը կդադարեր առնվազն լռելյայն այդպիսին ընկալվել իր ընտանիքում, իր ընկերական շրջապատում, իր աշխատավայրում, իր բակում և այլուր»։

Leave a Comment