Վաշինգտոնում հաղթական կամար կկառուցվի. Թրամփ

15 Դեկտեմբերի, 2025

Վաշինգտոնում կկառուցվի հաղթական կամար, որը կգերազանցի աշխարհի մյուս քաղաքներում գտնվող բոլոր նմանատիպ կառույցները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնական ընդունելության ժամանակ։

«Վաշինգտոնն աշխարհի միակ խոշոր քաղաքն է, որը չունի հաղթական կամար։ Եվ սա կգերազանցի մյուս բոլորին», — ասել է նա։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ նախատեսված կառույցը կնմանվի Փարիզի Հաղթական կամարին։

Նա մանրամասնել է, որ հաղթական կամարը կկառուցվի Արլինգթոնի կամրջից Լինքոլնի հուշարձանի հակառակ կողմում։

Leave a Comment