Դավիթ Խուդաթյանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնում է.

«Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել եմ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

Երկուստեք ընդգծել ենք Հայաստան – Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։

Քննարկել ենք ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։

Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել  ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։

Քննարկել ենք նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment