Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ

Քաղաքականություն

24.11.2025 | 20:22

ՀՀ ԱԺ-ից ահյտնում են՝ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ռումինիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու քայլերը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Comment