Պատշգամբը, որտեղից գողերը ներխուժել են Լուվրի թանգարան, չեն տեսահսկվել անվտանգության տեսախցիկներով

Լուվրի երկրորդ հարկի պատշգամբը, որտեղից գողերը մուտք են գործել թանգարան, ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ պատմական զարդեր գողանալու համար, չի հսկվել անվտանգության տեսախցիկներով․ գրում է CNNը՝ հղում անելով թանգարանի տնօրեն Լորանս դե Կարին։

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի լսումներին դե Կարն ասել է, որ «ցավոք, Apollo պատկերասրահի հատվածում տեղադրված միակ տեսախցիկը ուղղված է դեպի արևմուտք» և, հետևաբար, այն չի նկարահանել պատկերասրահի արևելյան պատշգամբը, որտեղից գողերը կիրակի ներխուժել էին շենք։

Թանգարանի տնօրենը նշել է, որ երկրի ամենաարժեքավոր գանձերը հսկելու համար նախատեսված «բացարձակապես հնացած, նույնիսկ բացակայող տեխնիկան» աշխարհի ամենամեծ թանգարանի համար «սարսափելի» է:

Դե Կարն ասել է նաև, որ կողոպուտից հետո իր հրաժարականի դիմումն էր ներկայացրել մշակույթի նախարար Ռաչիդա Դատիին, սակայն այն մերժվել է:

Leave a Comment