«Այս պահին որոնվում են ևս երկու քաղաքացիներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Ջանիկ Բազեյանը՝ անդրադառնալով Ճամբարակի պայթյունի հետ կապված՝ լրագրողների հարցերին։
Նա տեղեկացրեց՝ մարզպետը դեպքի վայրում է, իսկ ինքը դեպքից տեղյակ է այնքանով, ինչքանով տեղեկացել է լրատվական կայքերից։
Հարցին՝ Ճամբարակի պայթյունի պատճառների հետ կապված որևէ վարկած կա՞, փոխմարզպետը պատասխանեց․ «Որևէ բան ասել չեմ կարող։ Տեղյակ չեմ։ Առավոտվանից գտնվում եմ ԱԺ-ում»։
Ջանիկ Բազեյանը նաև վստահեցրեց՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ չեն լսվում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: