12 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիայի և Սիրիայի ավիահաղորդակցությունը

12 տարվա դադարից հետո իրականացվել է Դամասկոս-Ստամբուլ չվերթ։ Վերսկսվել է Թուրքիայի և Սիրիայի ավիահաղորդակցությունը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Սիրիայի ավիաուղիներին պատկանող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում։

Սիրիայի ազգային ավիափոխադրողի ղեկավար կազմին և թռիչքային անձնակազմին Ստամբուլում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ։

Leave a Comment