«Ազատություն» . ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորատային ոլորտներում համագործակցությունը խորացնելու ներուժի ուղղությամբ: Այս մասին ասված է Բրյուսելում անցած օրերին կայցած անվտանգության երկխոսության վեցերորդ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում։
Նիստը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հայտարարությունում ԵՄ-ն նաև վերահաստատում է «Ադրբեջանից հուսալի գազի մատակարարման կարևորությունը» ԵՄ էներգետիկ անվտանգության համար:
«Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը», – ասված է ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության կայքէջում հրապարակված հայտարարությունում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: