«Ինչքա՞ն կարելի է կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները», – հարցադրում արեց Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եկեղեցիները չուլանացված են։
«Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնո՞ւմ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»,- ասաց նա այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ ոչ պետական ապրանքները պահվում են եկեղեցիները։
«Ով որտեղ ոչ պետական ապրանք ունի այնտեղ է՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, արմատուրայի ժանգոտ կտորներ»,- ասաց նա։
«Ինչքա՞ն կարելի է կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները», – հարցադրում արեց Փաշինյանը։