
Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Պռոշյան փողոցից և գրել.
«Ծառերի մասսայական ոչնչացումը պետք է կանխել
Երևան քաղաքում օդի բարձր աղտոտվածությանը և ավելացող շինարարական փոշուն զուգահեռ զանգվածային կարգով բազմամյա ծառերն են ոչնչացնում: Տեսանյութի մեջ Պռոշյան փողոցն է: Նույն վիճակը նաև Ամիրյան փողոցում է:
Բազմամյա ծառերի ոչնչացման գործընթացը արդյո՞ք վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի՞նչու բնապահպաններն ակտիվորեն չեն զբաղվում այս էկոցիդով: Մեր փաստաբանական թիմը պատրաստ է օժանդակել բնապահպաններին»: