Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է — Armsport.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները։

Ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
​Քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է 17 ձայն։

Ավարտվող տարին Սպերցյանի համար նշանավորվել է թե՛ ակումբային, թե՛ միջազգային հաջողություններով. 2025 թվականին նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ ակումբային կարիերայում առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։

Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով ստացել է 8 ձայն։

Leave a Comment