Բաքվում հայտնել են Ռուբեն Վարդանյանի դեմ «դատական» նիստի հետաձգման մասին

Բաքվում հետաձգվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» նիստը, հայտնել են Ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ այսօր նախատեսված դատական ​​նիստը չեղարկվել է, քանի որ Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբիշովը դատարանին խնդրել է «հետաձգել դատավարությունը առողջական խնդիրների պատճառով»։ Հայտարարությունից պարզ չէ՝ առողջական խնդիրը կապված է փաստաբանի՞, թե՞ Վարդանյանի հետ։

Դատարանը բավարարել է փաստաբանի վերաքննիչ բողոքը, և հաջորդ դատական ​​նիստը կկայանա դեկտեմբերի 30-ին։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։

Leave a Comment