ԱՀ ներկայացուցչությունում խուզարկությունների հիմնական առիթը երեկվա լսումներն են. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում քննչական գործողությունների պատճառների մասին ԱՀ նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ վաղուց են Արցախի պետական ինստիտուտների, այդ թվում ներկայացուցչության հանդեպ հետապնդումներ իրականացվում, իսկ երեկվա խորհրդարանական լսումները լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։

ՔԿ-ից նշել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ավելի վաղ գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից մեկ օր անց Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էլ ասել էր․«Փաստաթղթեր են փնտրում, ինչ-որ բան են փնտրում, գուցե օրակարգում այլ հարց էլ կան։ Դատարանի որոշումը ցույց են տվել, այս պահին 2-րդ հարկում են, 10-ից ավելի քննիչ եկել է։ Համակարգիչներն են նայում։ Այս պահին սպասում ենք, ու եթե որևէ բան լինի, մենք էլ կհայտարարենք»։

Leave a Comment