Քրեական ոստիկանները Այգեզարդ գյուղի բնակչի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեզարդ գյուղի 67-ամյա բնակիչը պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ։

Այգեզարդ մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 24-ին կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփից պատրաստված զանգվածներ՝ ընդհանուր 9,76 գրամ քաշով, իսկ հողամասում՝ կանեփի կիսաչոր ճյուղեր:

Կատարվում է նախաքննություն:

Leave a Comment