Թանգարանը չի կարող ինքն իրեն պաշտպանել. թանգարանների պաշտպանության մարտահրավերները. «Հայագիտակ»

«Թանգարանային առարկաների պահպանության և պաշտպանության հիմնահարցեր» գիտամեթոդական ձեռնարկը պատրաստելիս գիտնականների աշխատանքային խումբն այցելել է Հայաստանի բոլոր թանգարանները՝ մանրամասն ծանոթանալով թանգարանային իրերի պահպանման և պաշտպանության հետ կապված բոլոր մեծ ու փոքր խնդիրներին։

Խմբի անդամ, պատմաբան Լիաննա Գևորգյանը նշում է, որ 2020 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ չենք դիմակայելու տարերային և մարդածին աղետներին։ Աղետները բազմաթիվ են՝ երկրաշարժեր, ջրհեղեղներ, պատերազմներ, ցույցեր և նույնիսկ սովորական գողություններ։ Թանգարանները բախվում են այս խնդիրներին ամբողջ աշխարհում, և անգամ լավագույն հաստատությունները չեն կարող վստահ լինել իրենց անխոցելիության մեջ։

Որպես օրինակ՝ բերվում է Լուվրում տեղի ունեցած դեպքը։ Ձեռնարկը մանրամասն անդրադառնում է թանգարանային իրերի պահպանության և պաշտպանության բոլոր, անգամ ամենամանր ու սովորական խնդիրներին։ Եզրակացությունը մեկն է. միայն թանգարանը չի կարող ինքն իրեն պաշտպանել։ Դա պետք է իրականացվի ամենաժամանակակից միջոցներով, ինչը պահանջում է պետական միջամտություն, քանի որ կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ։

Leave a Comment