Սլովենացիները կիրակի հանրաքվեով մերժել են օրենքը, որը թույլ էր տալիս անբուժելի հիվանդներին դիմել էվթանազիայի (երբ ծանր հիվանդություն ունեցող մարդը խնդրում է վերջ դնել իր կյանքին՝ ցավերից և տառապանքից ազատվելու համար)․ գրում է Euronews-ը։
Ըստ ձայների գրեթե ամբողջական հաշվարկի՝ հանրաքվեի մասնակիցների մոտ 53 տոկոսը քվեարկել է օրենքի դեմ, իսկ մոտ 46 տոկոսը՝ կողմ։ Երկրի պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է գրեթե 41 տոկոս։
Էվթանազիան Սլովենիայում օրինականացվել էր այս տարվա հուլիսին, սակայն նոր քվեարկության արդյունքում գործող օրենքը կասեցվել է։