Այս օրերին շատ խոսվեց Սրբազան պայքարի գործով ձերբակալված ու արդեն ավելի քան 4 ամիս խստագույն կալանքի տակ գտնվող Լիդյա Մանթաշյանի մասին։ Որպեսզի հասկանաք, թե ինչում են մեղադրում Լիդյային, պարզապես կարդացեք ՀՀ Քննչական կոմիտեի կնիքով այս «իրեղեն ապացույց» հանդիսացող նոթատետրի էջերում Լիդյայի նշումները։ Այս նշումների ու Բագրատ Սրբազանի օգնականը լինելու համար այդ աղջկան ամիսներով խստագույն կալանքի տակ են պահում՝ չհանելով անգամ տեսակցելու արգելքը։
«HR hանդիպում», «Հանդիպում իրազեկման ակցիաների վերաբերյալ», «Մեդիա հանդիպում», «Վաղվա ակցիաների պլանավորում» գրառումները նիկոլի ղեկավարած երկրում համարվում են «սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հանցագործություններ» ու «ահաբեկչություն»։
Չզարմանաք, որ վաղը գուցե մտքում նիկոլին քննադատելու համար էլ մարդկանց կալանավորեն ու ամիսներով բանտ նետեն…

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը