«HR hանդիպում», «Մեդիա հանդիպում»․․․ Լիդյայի գրառումները նիկոլի ղեկավարած երկրում համարվում են «ահաբեկչություն»

Այս օրերին շատ խոսվեց Սրբազան պայքարի գործով ձերբակալված ու արդեն ավելի քան 4 ամիս խստագույն կալանքի տակ գտնվող Լիդյա Մանթաշյանի մասին։ Որպեսզի հասկանաք, թե ինչում են մեղադրում Լիդյային, պարզապես կարդացեք ՀՀ Քննչական կոմիտեի կնիքով այս «իրեղեն ապացույց» հանդիսացող նոթատետրի էջերում Լիդյայի նշումները։ Այս նշումների ու Բագրատ Սրբազանի օգնականը լինելու համար այդ աղջկան ամիսներով խստագույն կալանքի … Read more

Յուրաքանչյուր պատմություն հերոսի կյանքի, նրա ծնողների կամ մարտական ընկերների միջոցով դառնում են կամուրջ անցյալի ու ներկայի միջև. Արամ Գևորգյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը «Բլոգնյուզ» կայքի խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանն է։ Արցախը նրա համար ոչ թե տարածք է, այլև` հոգևոր արժեք։ Նրա խոսքով Արցախը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը։ 2020-ի պատերազմից հետո Արամը որոշեց մի խումբ աջակիցների հետ զոհված տղաների երեխաներին աջակցել։ Իր պարտքն է համարում ոչ միայն ձեռք մեկնել այդ ընտանիքներին, այլև գրել ամեն … Read more

Հայ դատի ներկայացուցիչները ԵԱՀԿ խորհրդաժողովում բարձրաձայնել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը

Հոկտեմբերի 6-17-ը Վարշավայում ընթանում է ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհրդաժողով, որի նպատակն է քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդհանուր վիճակն ու մարդու իրավունքների ոլորտում պետությունների հանձնառությունների կատարման պատկերը։ Հաշվի առնելով ավելի քան տասնօրյա խորհրդաժողովում օրակարգային այնպիսի հարցերի առկայությունը, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայ դատի առաջնահերթություններին և գործունեության ուղղություններին՝ Հայ դատի համակարգը նույնպես մասնակցել … Read more

Սադիգովը Բելգիայի խորհրդարանում, քարտեզի վրա ցույց տալով Սյունիքն, ասել է. «Արևմտյան Ադրբեջանն է». Գևորգյան

ԼՂ-ում Բաքվի ագրեսիան դատապարտող բանաձևում, որն օրերս ընդունվել է Բելգիայի խորհրդարանի կողմից, հստակ նշված է, որ խաղաղության խախտողն Ադրբեջանն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանը: Նա հիշեցրել է, որ ապրիլին տեղի ունեցած լսումների ընթացքում հետ էր կանչվել Բրյուսելում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը, … Read more