
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին, մեղադրողը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը որոշեց մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը՝ հաշվի առնելով, որ դատարանների կողմից կիրառված իրավաչափության պայմանները չեն նվազել, չեն վերացնել, այլընտրանքային խափանման միջոցները կամ դրանց համակցությունը ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Դատարանի որոշմամբ, գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց։
Թեև դատախազը միջնորդեց երեք ամսով երկարաձգել մեղադրյալ Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը, դատարանը որոշեց 3 ամիս ժամկետով կիրառել տնային կալանք, բացակայելու արգելք, 1 միլիոն 500 հազար դրամ գրավ։