Ռոնալդուն հայտարարություն է տարածել Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից հետո

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ նոր սերունդներին ոգեշնչելու համար։ Ֆուտբոլիստն ընդգծել է խիզախության, պատասխանատվության և կայուն խաղաղության վրա հիմնված ապագա կառուցելու կարևորությունը։

ԱՄՆ նախագահը Ռոնալդուին Սպիտակ տանը հյուրընկալել է երեքշաբթի օրը։

«Շնորհակալ եմ Ձեզ, պարոն նախագահ, հրավերի, ինչպես նաև այն ջերմ ընդունելության համար, որին Դուք և առաջին տիկինն արժանացրիք ինձ և իմ ապագա կնոջը՝ Ջորջինային։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ, և ես պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ նոր սերունդներին ոգեշնչելու՝ կառուցելու այնպիսի ապագա, որը հիմնված կլինի խիզախության, պատասխանատվության և կայուն խաղաղության վրա»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի կրկնակի հաղթող և ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն։

Leave a Comment