
Այսօր պաշտոնական այցով կմեկնեմ Ղազախստան։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա կանի ճեպազրույցից անմիջապես հետո։
Նշենք, որ Փաշինյանի այցը կկայանա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով և կտևի մինչև նոյեմբերի 21-ը։
Նախկինում հաղորդվել էր, որ այցի ծրագիրը ներառում է երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։