«Առանձնակի ուշադրություն կդարձնեմ կրթական գործընթացների որակին»․ Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Կառավարությունն այսօրվա նիստում Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Արմեն Ծատուրյանի ընտրության արդյունքները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ մրցույթը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 7-ին, երկու հավակնորդ է գրանցվել, նրանց մասնակցությամբ՝ մեկ փուլով անցկացվել է ընտրություն։ Փակ գաղտնի քվեարկությամբ Արմեն Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հնարավորինս կանեմ՝ լավարկելու աշխատանքները համալսարանում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակի եւ վերջնարդյունքի վրա»,- ասաց Ծատուրյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment