Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածք է ստացել Բրազիլիայի և Թունիսի միջև կայացած ընկերական խաղում (1-1)։
Կառլո Անչելոտին 27-ամյա խաղացողին խաղադաշտ էր դուրս բերել մեկնարկային կազմում, սակայն ստիպված էր փոխարինել նրան 60-րդ րոպեին, երբ կենտրոնական պաշտպանը վնասվածքի պատճառով չէր կարողանում շարունակել խաղը։ Վնասվածքի լրջության աստիճանը դեռևս պարզ չէ։
Վերջին տարիներին Էդեր Միլիտաոն երկու անգամ երկար ժամանակով խաղադաշտից դուրս է մնացել խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ Բրազիլացին վերականգնվել էր ամռանը և վերադարձել է «սերուցքայինների» մեկնարկային կազմ՝ ընթացիկ մրցաշրջանի սկզբում։