Երևանը և Ադիս Աբեբան քննարկել են ուղիղ չվերթների հնարավորության հարցը

Երևանի և Ադիս Աբեբայի միջև կարող են հաստատվել ուղիղ չվերթներ

Երևանը և Ադիս Աբեբան քննարկել են ուղիղ չվերթների հնարավորության հարցը


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.   Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենետ Թեշոմե Ժիրուի հետ քննարկել է Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։


Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ոսկերչության ոլորտում հնարավոր համագործակցության, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։


Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։


Leave a Comment