Իսպանիայի Լինարես քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցող 12 հավաքականները բաժանվել են երկու խմբի:
Վիճակահանությամբ «A» խմբում հայտնված ԱՄՆ թիմում հանդես են գալիս մեր երկու հայրենակիցներ՝ Տաթեւ Աբրահամյանը եւ Աննա Սարգսյանը, որը վերջերս է տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու հասցրել է նվաճել շախմատային այդ գերտերության կանանց փոխչեմպիոնի կոչումը:
Հետաքրքրական է, որ Միացյալ Նահանգների հավաքականի ավագը Մելիքսեթ Խաչիյանն է:
Արդեն կայացել է առաջին տուրը, որում ԱՄՆ-ը 2,5:1,5 հաշվով հաղթել է Իսպանիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
