Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 03.11.2025թ. որոշմամբ բավարարելով իմ հատուկ վերանայման բողոքը, պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել:

Շիրակի մարզի դատախազը իմ բողոքի դեմ գրավոր դիրքորոշման մեջ նշել է, որ ես ինչ-որ գործնական ուղեցույցից եմ մեջբերումներ արել:

Ճի՛շտ է, արել եմ: Եթե դուք էլ կարդացած լինեիք քրեական դատավարության օրենսգրքի հեղինակների հրապարակած «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը», ապա տեղեկացված կլինեիք այդ ընթացակարգի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment